Թևեր ՏՏ կենտրոն

2021 թվականի ապրիլին Արցախի Տարածքային Կառավարման և Ենթակառուցվածքների նախարարությանն առաջարկեցինք «Թևեր» կենտրոնի ծրագրի գաղափարը՝ գյուղական համայնքներում միասնական ՏՏ կենտրոններ, որտեղ «Սատարենք Մեր Հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը կկազմակերպի պրոֆեսիոնալ ծրագրավորման ինժեներական մասնագիտական ուսուցում, գյուղի՝ 16-30 տարեկան երիտասարդների համար։ Կենտրոնում ուսուցումն ավարտելուց հետո կազմակերպությունը շրջանավարտներին կերաշխավորի մրցունակ աշխատավարձով ՏՏ աշխատատեղեր՝ Երևանում գործող ծրագրավորման հիմնարկների համար, հեռավար աշխատելով գյուղի «Թևեր» կենտրոնում:

Պայմանագրի համաձայն`
- Գյուղապետարանը շենքը կհատկացնի «Սատարենք Մեր Հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը,

- Նախարարությունը օպտիկամանրաթելային մալուխներ կհասցնի գյուղ՝ մինչև «Թևեր» կենտրոն,

- «Սատարենք Մեր Հերոսներին» ԲՀԿ -ն կվերակառուցի և կվերանորոգի շենքը ներսից ու դրսից և կկահավորի այն՝ ներառելով բոլոր տեխնիկական սարքավորումները (համակարգիչներ, պատի մոնիտորներ և այլն),

- «Սատարենք Մեր Հերոսներին» ԲՀԿ -ն կկազմակերպի և կանցկացնի ՏՏ վերապատրաստման մի տարվա դասընթացներ՝ շրջանավարտներին ապահովելով աշխատատեղերով գյուղի «Թևեր» համա-աշխատանքային գրասենյակում, ինչպես նաև՝ կղեկավարի «Թևեր» կենտրոնի համա-աշխատանքային տարածքը:

Այժմ մենք ձեռնարկում ենք Արցախի առաջին «Թևեր» կենտրոնի հիմնումը՝ որտեղ գյուղը ստանալու է բարձր արագությամբ օպտիկամանրաթելային ինտերնետ, որը ևս եզակի կլինի Արցախում: «Թևեր»-ի մեր առաջին գրասենյակը կհիմնվի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում:

Արդեն ստորագրվել է եռակողմ հուշագիր «Սատարենք Մեր Հերոսներին» ԲՀԿ-ի, Արցախի Տարածքային Կառավարման ու Ենթակառուցվածքների նախարարության և Նախիջևանիկի համայնքապետարանի միջև։

Ծրագիրը արդեն ընթացքի մեջ է, շինարարությունը ավարտվելու է 11.2022-ին, առաջին տարվա շրջանավարտները կավարտեն 12.2023-ին, որից հետո էլ կը տեղավորվեն ՏՏ հեռավար աշխատատեղերում Թեվեր կենտրոնում։

«Սատարենք Մեր Հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը սույն ծրագրի համար կարիք ունի հովանավորների։

Ծանոթացեք ծրագրի մանրամասներին ստորև։

Gallery

Links

Presentation_Tever IT Center_en