Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն

19, Մարտ, 2019-ին, վաղաժամ կյանքից հեռացավ իր ողջ գիտակցական կյանքը հայրենիքին նվիրած Լոս անջելոսահայ Հրայր Նալբանդյանը։ Հրայրը անվերապահ զորակցող էր ազգին ու հայրենիքին, մեծ աջակից եր նաև «Սատարենք Մեր Հերոսներին» Հասարակական Կազմակերպության ծրագրերին։

Հրայրի մահից հետո, քաջալերվելով Հրայրի քրոջ ու եղբոր, ինչպես նաև ընկերների առատաձեռն նվիրատվություններից, «Սատարենք Մեր Հերոսներին» ՀԿ-ն, Հայկական բանակի ու Երևանի «Զինվորի Տուն Վերականգնողական Կեդրոն»ի ղեկավարության հետ համատեղ որոշեց ստեղծել Հրայր Նալբանդյանի հիշատակին նվիրված վերականգնողական համալիր մը, Ստեփանակերտի Զինվորական հիւանդանոցի տարածքում։

Այս եզակի համալիրը լինելու է առաջինը որպես զինվորի վերականգնողական կենդրոն Արցախում։ Հաստատությունը մասնագիտականորեն ու արհեստավարժորեն կառավարվելու է Երևանի «Զինվորի Տուն Վերականգնողական Կենդրոն»ի կողմից։

Համալիրը ներառելու է վերականգնողական մասնագիտական բազմաթիվ ծառայություններ, ներարյալ՝

- Ֆիզիոթերապյա
- Կինեսիոթերապիա
- Օկուպացիոն թերապիա
- Աէրօմասաժ
- Լոգոպետ
- Հոգեբանական թերապիա

Շինարարության առաջին փուլը արդեն իսկ աւարտված է։ Կահավորումն ու վերականգնողական սարքավրումները ապահովված։

Սկսել ենք արդեն երկրորդ, ավելի մեծ ու վերջնական փուլը, որը ավարտելու ենք Հունիս 2022-ին, որից հետո կենտրոնը սկսելու է իր գործունեությունը։

Զինվորի Տուն Հրայր Նալբանդյանի հիշատակին Վերականգնողական Կենդրոնը Արցախաբնակ հազարավոր հայ վիրավոր ծառայողներին ու վետերաններին տալու է հնարավորություն ստանալու անհետաձգելի, միջազգային ստանտարտներով վերականգնողական թարմանում։

Gallery