Արցախի Ռազմավարական Վերաբնակեցում

Սեպտեմբեր 2020-ի պատերազմը կործանեց Հայաստանի Արցախի շրջանը, և թշնամուն հաջողվեց ապօրինաբար գրավել հայկական պատմական տարածքի ավելի քան 75%-ը:

Ավելի քան 40,000 հայ խաղաղ բնակիչներ դաժանորեն դուրս մղվուեցին իրենց տներից: 5000-ից ավել նահատակների և 10,000 վիրավորների մարդկային աղետին հետևեցին հայկական լեռնաշխարհի ավելի քան 40 000 բռնի տեղահանված տեղաբնիկների անմարդկային պայմանները:

Չնայած իր մարդասիրական բնույթին ՝ մեր նախագիծը ունի ռազմավարական նպատակ: Մեր թիրախը 20-ից 40 տարեկան ծնողներ ունեցող բազմազավակ ընտանիքներն են, ովքեր արդեն վերադարձել են Արցախ կամ պատրաստ են հայրենադարձվել կամ իրենց նախկին տանը, կամ եթե իրենց տունը քանդված է կամ գրավուած թուրք-ադրբեջանական զավթիչ բանակի կողմից, այնուհետև ՝ Արցախի այլ քաղաք կամ գյուղ՝ Մարտունիի, Ասկերանի կամ Մարտակերտի շրջաններում:

Սատարենք Մեր Հերոսներին Հասարակական Կազմակերպությունը, համագործակցելով Արցախի կառավարության և Ասկերանի շրջանի Նախիջեվանիկ գյուղի ղեկավարության հետ, պատրաստվում է գյուղում կառուցել նոր թաղամաս մը, որտեղ վերաբնակեցվելու են երիտասարդ, բազմազավակ ընտանիքներ։

Մենք հավատարիմ ենք Արցախի հողի վրա յուրաքանչյուր հայ մարդու անվտանգ և արժանի կենցաղային պայմանների ապահովմանը:

Gallery

Links

Արեւիկի ընտանիքը
Կարենի և Աննայի ընտանիքը
Կարենի և Լիլիթի ընտանիքը
Սամվելի և Կարինաի ընտանիքը
Արայիկի և Արմինեի ընտանիքը