Արցախի զին-հոսպիտալներին օգնություն

Սկսած սեպտեմբերի 27-ից՝ պատերազմի առաջին օրվանից, մենք սկսել ենք բժշկական օգնություն ցուցաբերել ինչպես Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալին, այնպես էլ Արցախի այլ շրջանային հիվանդանոցներին։ Նվիրատվությունը նարառում էր խոշոր բժշկական սարքավորումներ, դեղամիջոցներ և առաջնահերթ այլ պարագաներ։

Առաջին նվիրատվությունից ի վեր շարունակաբար առաքվել են նոր սարքավորումներ՝ կախված պահանջարկից։ Այսպես` մենք սիրով և մեծ նվիրվածությամբ շարունակելու ենք մեր առաքելությունը՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ապահովել առաջնագծի հոսպիտալները։

Gallery