Շտապ օգնության 5 մեքենաներ : 03.2021

Սեպտեմբերի 27, 2020-ին, երբ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ սկսեցին Արցախում, շուտով պարզ դարձավ, որ Արցախի Պաշտպանության Բանակին լրացուցիչ միավոր ամենագնաց 4x4 Toyota Land Cruiser շտապօգնության մեքենաներ են անհրաժեշտ։

Շարժական հոսպիտալների, մասնավորապես ամենագնաց 4x4 all-terrain Toyota Land Cruiser-ների մեծ կարիքը դեռ մնում է արդիական։ Սովորական van շտապ օգնութեան մեքենաները չենք կարող ծառայել պատերազմական դատերաբեմում․ նրանք կարող են բացարապէս ծառայել վիրաւոր զինուորներին Ստեփանակերտից Երևան և Հայաստանի այլ քաղաքներ տեղափոխելուն։

2018 թվականի դեկտեմբերին մենք Պաշտպանության բանակին արդեն իսկ նվիրել էինք լիովին նոր 4x4 Toyota Land Cruiser, սակայն այս շտապոգնության մեքենաների պահանջարկը դեռևս շատ էր զգացվում։

համակարգելով Պաշտպանության Բանակի բարձր հրամանատարության հետ՝ մենք նախաձեռնեցինք եւս հինգ (5) նոր մեքենաների և նրանց մեջ ներկառուցվող բժշկական սարքավորումների ձեռքբերումը։

հինգ (5) կյանք փրկող շտապօգնության Toyota Landcruiser 4x4 նոր 2021թ. մեքենաները հովանավորվել են ներքոհիշյալ ազնիվ բարերարների կողմից՝

  • Վարուժ և Քարօլին Շիթիլեաններ
  • Էդգար Ակոպյան և ընկերներ
  • Շանթ Մինաս և ընկերներ
  • Հարավային Կալիֆորնիայի Հայկական 4x4 Ակումբներ
  • Արեւմտյան Լոս Անջելեսի մի խումբ հայեր

Gallery

Videos