Շտապօգնության 5 մեքենաներ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ սկսեցին Արցախում, շուտով պարզ դարձավ, որ Արցախի պաշտպանության բանակին լրացուցիչ ամենագնաց 4x4 Toyota Land Cruiser շտապօգնության մեքենաներ են անհրաժեշտ։

Շարժական հոսպիտալների, մասնավորապես` ամենագնաց 4x4 all-terrain Toyota Land Cruiser-ների մեծ կարիքը դեռ մնում է արդիական։ Սովորական van շտապօգնության մեքենաները չեն կարող ծառայել պատերազմական իրավիճակում: Կերոնշյալ մեքենաները կարող են ծառայել վիրավոր զինվորներին Ստեփանակերտից Երևան և Հայաստանի այլ քաղաքներ տեղափոխելուն։

2018 թվականի դեկտեմբերին մենք պաշտպանության բանակին արդեն իսկ նվիրել էինք լիովին նոր 4x4 Toyota Land Cruiser, սակայն այս շտապօգնության մեքենաների պահանջարկը դեռևս շատ էր զգացվում։

Համագործակցելով պաշտպանության բանակի բարձր հրամանատարության հետ՝ մենք նախաձեռնեցինք և հինգ (5) նոր մեքենաների և նրանց մեջ ներկառուցվող բժշկական սարքավորումների ձեռքբերումը։

Հինգ կյանք փրկող շտապօգնության Toyota Landcruiser 4x4 2021թ. նոր մեքենաները հովանավորվել են ներքոհիշյալ բարերարների կողմից՝

  • * Վարուժ և Քարօլին Շիթիլեաններ
  • * Էդգար Ակոպյան և ընկերներ
  • * Շանթ Մինաս և ընկերներ
  • * Հարավային Կալիֆորնիայի Հայկական Ակումբներ
  • * Արևմտյան Լոս Անջելեսի մի խումբ հայեր

Gallery

Videos